Կորոնավիրուս Հասարակություն 

Բոլոր երկրներում կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում են, իսկ Հայաստանում՝ տուն ուղարկո՞ւմ. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «2020-ը նա­հանջ տա­րի է, նա­հանջ տա­րի­նե­րին լի­նում են ի­րա­դար­ձու­թյուն­ներ, որ մարդ­կու­թյու­նը եր­կար ու­զում է մո­ռա­նալ: 2020-ի չա­րա­բաս­տիկ խոր­հր­դա­նի­շը դառ­նում է կո­րո­նա­վի­րու­սը: Մինչ Չի­նաս­տա­նը փոր­ձում է ճգ­նա­ժա­մից դուրս գալ՝ ա­ռող­ջա­ցած­նե­րի թի­վը մա­հե­րի թվին գե­րա­զան­ցում է, վա­րա­կը տա­րած­վում է աշ­խար­հում:

Ա­ռայժմ երկ­րորդ տե­ղում Հա­րա­վա­յին Կո­րեան է, հա­ջոր­դող եր­կր­նե­րում պատ­կե­րը ա­րագ է փո­փոխ­վում՝ ար­դեն 48 եր­կիր: Ֆրան­սիան ու Վիետ­նա­մը հայ­տա­րա­րել են, որ բո­լոր վա­րա­կա­կիր­ներն ա­պա­քին­վել են: Դա լա­վա­տե­սա­կան միակ տե­ղե­կու­թյունն է: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը նա­խազ­գու­շաց­նում է, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը կա­րող է վե­րած­վել պան­դե­միա­յի: Չի բա­ցառ­վում, որ չկա­յա­նա նաև 2020-ի Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նը:

Կո­րո­նա­վի­րու­սը հա­սել է Վրաս­տան ու Ադր­բե­ջան: Հա­յաս­տա­նը դեռ, փա՜ռք Աստ­ծո, կա­նաչ գո­տում է: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հա­վաս­տում է, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են՝ թե կազ­մա­կերպ­չա­կան, թե ախ­տո­րոշ­ման ուղ­ղու­թյամբ: Նա­խա­րա­րու­թյու­նը ձեռք է բե­րել ախ­տո­րո­շիչ թես­տե­րի նոր խմ­բա­քա­նակ, և ախ­տո­րոշ­ման ա­ռու­մով Հա­յաս­տա­նը որևէ խն­դիր չու­նի: Ձեռ­նարկ­վել են մի­ջո­ցա­ռում­ներ` դի­մակ­ներ և ախ­տա­հա­նիչ նյու­թեր ձեռք բե­րե­լու ուղ­ղու­թյամբ, չնա­յած հան­րա­պե­տու­թյան բո­լոր բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում կան:

Լավ, ա­սենք, ախ­տո­րո­շե­ցին ու պարզ­վեց՝ կո­րո­նա­վի­րու­սը կա, հե­տո՞: Բուժ­ման որևէ մի­ջոց Հա­յաս­տա­նում կա՞: Ե­թե ա­յո, ին­չո՞ւ նա­խա­րա­րու­թյու­նը ո­չինչ չի ա­սում բուժ­մա­նը պատ­րաստ լի­նե­լու մա­սին: Ի­րա­նի հետ կի­սա­փակ­ված սահ­մա­նը ե­րաշ­խիք չէ, որ կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չի մտ­նի: Նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ֆեյս­բու­քում գրել էր. «Թեհ­րան-Երևան ինք­նա­թի­ռը, ո­րը 52 ուղևո­րի փո­խադ­րեց «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յան մեր մաս­նա­գե­տի ու­ղեկ­ցու­թյամբ, բա­րե­հա­ջող վայ­րէջք կա­տա­րեց: Բո­լոր ուղևոր­նե­րը նո­րից զնն­վել և ջեր­մա­չափ­վել են, ին­չը բա­վա­րար մի­ջոց է այս պա­հին: Նրանք կգտն­վեն տնա­յին հս­կո­ղու­թյան տակ: Հա­ջորդ չվեր­թը լի­նե­լու է ուր­բաթ օ­րը: Նույն ըն­թա­ցա­կար­գով կի­րա­կա­նաց­վեն բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը»։

Ի՞նչն է խան­գա­րում, որ ռիս­կի գո­տում հայ­տն­վա­ծե­րին ոչ թե տուն ու­ղար­կեն ու հե­ռա­խո­սով զան­գեն ջեր­մու­թյան ու ինք­նազ­գա­ցո­ղու­թյան մա­սին հարց­նեն, այլ, ինչ­պես բո­լոր մյուս եր­կր­նե­րում, նրանց ա­ռանձ­նաց­նեն 14-21 օր՝ մինչև հա­մոզ­վեն, որ ա­ռողջ են: Վա­րա­կը 14-21 օր կա­րող է որևէ կերպ չար­տա­հայտ­վել, բայց վա­րա­կա­կի­րը, ինքն էլ չի­մա­նա­լով, վտան­գում է իր շր­ջա­պա­տում հայ­տն­ված մարդ­կանց: Ին­չու՞ է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը այդ­քան թեթևա­միտ վե­րա­բեր­վում վա­րա­կին, մի՞­թե Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը ա­ռանձ­նա­հա­տուկ ի­մու­նի­տետ ու­նեն, ու դա գի­տի միայն ՀՀ հպարտ նա­խա­րա­րը:

Ին­չո՞ւ են հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րին ա­ռանձ­նաց­նում Ֆրան­սիա­յում, Ի­տա­լիա­յում, Ռու­սաս­տա­նում, Ավ­ստ­րիա­յում, Շվեյ­ցա­րիա­յում, Գեր­մա­նիա­յում, պա­րա՞պ են մնա­ցել: Սա խու­ճա­պի կոչ չէ, լոկ տրա­մա­բա­նա­կան հարց է՝ խն­դի­րը ֆի­նանս­նե՞րն են, կազ­մա­կեր­պա­կա՞ն են, թե՞ կա այլ պատ­ճառ: ՈՒ ո՞րն է պատ­ճա­ռը, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը ան­խո­ցե­լի է հա­մա­րում հա­յե­րիս ու Հա­յաս­տա­նը: Բժիշկ­նե­րից բա­ցի՝ ա­մե­նավ­տան­գա­վոր գո­տում «Զվարթ­նո­ցի» աշ­խա­տա­կից­ներն են, որ նույ­նիսկ դի­մակ­ներ չեն կրում՝ ա­նընդ­հատ շփ­վե­լով աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից ե­կած­նե­րի հետ: Չի՞ կա­րե­լի կան­խար­գե­լիչ նկա­տա­ռում­նե­րով առ­ժա­մա­նակ դա­դա­րեց­նել դա­սե­րը դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում:

Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը դա չգի­տի՞։ Գի­տի, բայց վս­տահ է՝ «Ե­թե վի­րու­սը հայտ­նա­բեր­վի ՀՀ տա­րած­քում, մենք ու­նենք ամ­բող­ջա­կան գոր­ծի­քա­կազմ, որ պայ­քա­րենք վի­րու­սի հետ մեր տա­րած­քում»: Հա՞, որ...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից