Հայաստան Քաղաքականություն 

Իհարկե, մենք չենք կտրելու մեր ձեռքերը, փոխաբերական իմաստվ հնչած միտքն ավելի կոնտրաստի բերելու համար էր արված. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ անգամ մեկ կեղծիքի դեպքում կկտրի իր ձեռքը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Պարոն Փաշինյանի այդ մտքին վերաբերվում եմ շատ լուրջ, նման տրամադրություններ ունենք նաև մենք»: Բոլորով կտրելո՞ւ եք ձեր ձեռքերը։

«Իհարկե, մենք չենք կտրելու մեր ձեռքերը, փոխաբերական իմաստվ հնչած միտքն ավելի կոնտրաստի բերելու համար էր արված։ Այո, արվել է արտահայտություն, և մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որ լինի ժողովրդական-ժողովրդավարական արդար հանրաքվե»:

Պոպուլիզմ չկա՞ այդ հայտարարության մեջ։ «Պոպուլիզմի նշույլ իսկ չկա»: Բա կեղծիք չէ՞, որ հենց առաջին օրով «Այո»-ի լոգոն տարած-հետ բերած էր։

«Լոգոյի հետ կապված` որևէ բովանդակային խնդիր չեմ տեսնում, դիզայնի խնդիր` գուցեև, սակայն մի մոռացեք, որ ամեն լավ նորը լավ մոռացված հինն է»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից