Հասարակություն Տեսանյութեր 

Կարելի՞ է գրկել ձեզ․ Վլադիմիր Պուտինը զրուցել է փոքրիկների հետ /տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Մոսկվայում «Երազանքի կղզի» թեմատիկ պարկի առաջին փոքրիկ այցելուների հետ, որը պաշտոնապես կբացվի փետրվարի 29-ին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Պաշտոնական բացումից առաջ հրավիրվել են Մոսկվայի մանկատների սաները, անապահով ընտանիքների երեխաները, ինչպես նաև Կոնստանտին Խաբենսկի հիմնադրամի ներկայացուցիչները։

Այցի ընթացքում նախագահին շրջապատել են մի խումբ երեխաներ: Նրանք բոլորը ցանկություն են հայտնել լուսանկարվել պետության ղեկավարի հետ․ «Լուսանկարե՞մ քեզ Պուտինի հետ», «Նա եկել է մեզ հանդիպելու, պատկերացնո՞ւմ ես»,-միմյանց ասել են երեխաները: Նրանցից մեկը նույնիսկ ցանկություն է հայտնել գրկել նախագահին․ «Կարելի՞ է գրկել ձեզ»,-հարցրել է փոքրիկը։ Պուտինի չի մերժել և գրկել է նրան։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից