Հասարակություն Տեսանյութեր 

ԱԱԾ-ն զբաղվում է. Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին

analitik.am

Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում ՀՀ ԱԱԾ-ի մասին: ԱԱԾ-ն ավելի ուշ հայտնել էր, որ այդ տեսանյութի մասին տեղյակ է:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայատարարել է, որ ԱԱԾ-ն զբաղվում է գործով. «Ինչ անհրաժեշտ լինի, հանրության հետ կկոմունիկացվի: Այս պահին դա կարող եմ ասել»:

Հարցին՝ հաստատվե՞լ է արդեն, տեսանյութում իրո՞ք ադրբեջանցի է, Գրիգորյանը պատասխանել է՝ այդ մասով ԱԱԾ-ն կխոսի, եթե ինֆորմացիան հրապարակային դարձնելու անհրաժեշտություն լինի:

Գրիգորյանը խոսել է նաև հայ-իրանական սահմանը մասնակի փակելու և խոսակցությունների մասին, որ Մեղրիի անցակետով անցնում են ոչ միայն բեռնատարները, ինչը թույլատրվում է, այլ նաև՝ մարդատար ավտոմեքենաները: Նա մասնավորապես ասել է, որ հրապարակված կադրերը, եթե ինքը չի սխալվում, այդ օրվա չեն եղել. «Բայց պետք է ճշտել: Իրականում սահմանափակումներն աշխատում են: Այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, արդյունավետ աշխատում են: Հայաստանում այսօր իրավիճակը խոսում է այն մասին, որ բոլոր ձեռնարկված միջոցներն արդյունավետ են»:

Նույն շարքից