Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք նպատակահարմար ենք գտել քարոզարշավը սկսել մարտի 2-ին. Արմեն Գրիգորյան

Փետրվարի 17-ից Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է: Մինչ այս պահն իշխող ուժը պասիվություն է ցուցաբերում՝ հասցնելով միայն դրամահավաք կազմակերպել, ընտրել լոգոն և քարոզարշավի երգը: Ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ մասին «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն արդեն խոսել է. «Մենք, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նպատակահարմար ենք գտել քարոզարշավը սկսել մարտի 2-ին: Կարծում եմ, որ մինչև ապրիլի 3-ը բավարար է քարոզարշավը հաջողությամբ իրականացնելու և ավարտելու համար»:

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մարտի 2-ից լինելու են ՀՀ բոլոր քաղաքաներում, հանդիպելու են քաղաքացիների հետ, խոսելու են Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից