Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան հայտարարել է, որ Ասադը թանկ է վճարելու այս գիշերվա գործողությունների համար

Թուրքիան հայտարարել է, որ 33 թուրք զինծառայողի մահվան համար վրեժ է լուծելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադից: Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu Ajansi-ը, խոսել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Օքթայը նշել է, որ Ասադը թանկ է վճարելու թուրք զինվորականների վրա հարձակվելու համար: Նա Սիրիայի նախագահին անվանել է ահաբեկչական երկրի ղեկավար:

Այս գիշեր Թուրքիան Իդլիբում հարված է հասցրել սիրիական բանակին: Հարձակումը եղել է սիրիական հարվածի պատասխանը: Ավելի վաղ սիրիական ուժերը, ռուսական աջակցությամբ, Ջեբել-ազ-Զավիայում կրակ էին բացել թուրքական ուժերի վրա, ինչի արդյունքում վերջին տվյալներով կա 33 զոհ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից