Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հետաքրքիր մանրամասներ. Ռուսաստանը պարզաբանել է, թե ինչպես են Սիրիայում այս գիշեր զոհվել 33 թուրք զինվորականները

analitik.am

Թուրքական ուժերը հայտնվել են սիրիական հարվածի տակ, քանի որ գտնվել են սիրիական բանակի դիրքերի վրա հարձակվող գրոհայինների շարքերում: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրք զինծառայողները կրակի տակ հայտնվել են Բեհուն բնակավայրի մոտ: Սիրիական բանակի հարվածն ուղղված է եղել «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նշվում է, որ վերջիններս պատրաստվել են լայն ճակատով հարձակման անցնել:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ թուրքական կողմից մշտապես ինֆորմացի է ստացվում Իդլիբում թուրքական ուժերի տեղակայման վայրի մասին: Եվ ահա այդ ստացված տեղեկությունների համաձայն, Բեհունի շրջանում թուրք զինծառայողների մասին որևէ խոսք չի եղել և չէր էլ կարող լինել:

Երբ թուրք զինծառայողների մասին հայտնի է դարձել, Ռուսաստանն օգնել է հասնել կրակի դադարեցմանը և անվտանգ տարհանմանը: ՊՆ-ից նշում են, որ օպերացիային ռուսական օդատիեզերական ուժերի ավիացիան չի մասնակցել:

Այս գիշեր Թուրքիան Իդլիբում հարված է հասցրել սիրիական բանակին: Հարձակումը եղել է սիրիական հարվածի պատասխանը: Ավելի վաղ սիրիական ուժերը, ռուսական աջակցությամբ, Ջեբել-ազ-Զավիայում կրակ էին բացել թուրքական ուժերի վրա, ինչի արդյունքում վերջին տվյալներով կա 33 զոհ:

Նույն շարքից