Քաղաքականություն 

Պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։

Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Ավելն՝ shamshyan.com

Նույն շարքից