Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1347-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1911-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1849-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1719-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Նույն շարքից