Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

ՍԴ դատավորները կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

Փետրվարի 27-ին լրացավ ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող էին օգտվել վաղաժամկետ թոշակի գնալու իրավունքից: ՍԴ դատավորներից որևէ մեկն այդ հնարավորությունից չօգտվեց:

Այսօր լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Այո»-ն կարևոր խնդիր է Հայաստանի համար, ինչը չգիտակցեցին միայն ՍԴ դատավորները. «Նրանք, եթե նույնիսկ որևէ բան չընկալեին, կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, սակայն գնացին բեռի տակ թողնելու ճանապարհով: Այդ գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե երկրում ինչ է փոխվել, և մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով»:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ գործադիրը որոշում կայացրեց 3,5 միլիարդ դրամ տրամադրել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելուն:

Թե ինչ նկատի ուներ Քոչարյանը, երբ ասաց, որ ՍԴ դատավարորները կարող էին երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, միայն կարելի է ենթադրել: Հնարավոր է նա նկատի ուներ այն, որ եթե ՍԴ դատավորները հեռանային, հանրաքվե չէր լինի:

Նույն շարքից