Միջազգային Քաղաքականություն 

Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց․ առաջին հայացքից ապագայապաշտական թվացող այս պատկերն այլևս իրականություն է

analitik.am

Ռուսաստանը և Թուրքիան իրենց պատմության ընթացքում բախվել են Բալկաններում, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Հայաստանում և այլուր, իսկ հիմա միմյանց դեմ փաստացի պատերազմ են մղում Սիրիայում։

Տպավորություն է ստեղծվում, որ Դամասկոսում, Մոսկվայում և Թեհրանում որոշում է կայացվել, որ Սիրիայի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումներ որդեգրած և այս պետության խաղաղ կյանքն, ըստ էության, դժոխքի վերածած հիմնական դերակատարներից մեկն այսուհետ պետք է դուրս մղվի սիրիական տարածքներից՝ նույն այն վայրերից, որոնք Անկարայի ռազմաքաղաքական միտքը համարում է Թուրքիայի ռազմավարական խորությունն ապահովելու և Մերձավոր Արևելքում գերիշխելու կարևոր բաղադրիչ։

Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց․ առաջին հայացքից ապագայապաշտական թվացող այս պատկերն այլևս իրականություն է։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից