Հասարակություն 

Ողջ պատասխանատվությունը Առողջապահության նախարարության վրա է. Արշակ Պապոյան

analitik.am

Այսօր՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու որոշման մասին ասուլիսի ժամանակ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը հայտարարեց, որ կենտրոնի 75 աշխատակից աշխատանքից ազատվելու դիմում է գրել` ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողնելով ՀՀ Առողջապահության նախարարության վրա: «Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները, նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշմանը, և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը՝ մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»:

Նա ասաց, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորման դեպքում համամիտ չեն կրելու այն բոլոր ռիսկերը, որոնց մասին արդեն մեկ տարուց ավել է բարձրաձայնում են, բայց որևէ մեկը ուշադրություն չի դարձնում իրենց մտահոգությունների վրա. «Համամիտ չենք ենթարկվելու որոշակի ճնշումների, որը մեզ համար անթույլատրելի է: Բժշկի արժանապատվությունը դրանից ավելի վեր է»:

Նույն շարքից