Թուրքական ուժերն Իդլիբում հուժկու հարված են հասցրել սիրիական բանակին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Anadolu-ին:
Հարվածի արդյունքում ոչնչացվել է «Բուկ» և «Պինցար» համակարգեր, 23 տանկ, 5 ուղղաթիռ և այլն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Թուրքական հարվածը պատասխան է սիրիական ավիացիայի գիշերային հարվածին, ինչի արդյունքում զոհվեց 33 թուրք զինծառայող:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով, թե ինչպես է եղել, որ Սիրիան հարվածել է թուրք զինծառայողներին՝ նշելով, որ նրանք եղել են ահաբեկիչների շարքերում: