Հասարակություն 

Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

analitik.am

Փետրվարի 27-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Sportage» ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Վ.) վրաերթի է ենթարկել Ալբերտ Գ.-ին (ծնված 1959 թ.):

Փրկարարները Ալբերտ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից