Հասարակություն 

Հանրային հեռուստաընկերությունը թաքնված քաղաքական տեխնոլոգիա է կիրառում և քարոզ է իրականացնում

analitik.am

Փետրվարի 27-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 18 րոպե 30 վայրկյան, որից 8 րոպե 40 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 4 րոպե 26 վարկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 5 րոպե եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

«Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը, անդրադառնալով հանրաքվեին (5րոպե 48 վայրկյան), ասել է, որ սկսված գործընթացի պատճառով Հայաստանը դառնալու է միջազգային կառույցների թիրախ։ Ըստ տիկին Վարդանյանի, միջազգային կառույցների արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ մեկ փուլ հետո հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահ մարմինների քննության առարկա։

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում ներկայացվել է նաև իրավաբան, «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Արսեն Բաբայանի հայտարարությունը։ Նա անդրադառնալով լուրին, թե «Ոչ» քարոզչական կողմը թոշակառուներին կաշառք է առաջարկել, հայտարարել է, որ այդ լուրի մասին գրառումը ուղարկել է ոստիկանություն և հորդորել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Քրիստ Հովսեփյանի կաշառքի մասին հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ։

Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել «Այո» տարբերանշանի իրական ստեղծողների մասին (3 րոպե 21 վայրկյան)։ Ռեպորտաժում խոսվում է «Այո» շտաբի մասին, մեջ են բերվում «Այո» շտաբի համակարգող Սուրեն Պապիկյանի խոսքերը և նշվում է, որ մի շարք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ ևս խոսել են տարբերանշանի շուրջ ստեղծված աղմուկի մասին։ Սրան հակառակ, Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ չի պատրաստել «ՈՉ»-ի շտաբի մասին։ Սա ակնհայտ քաղաքական տեխնոլոգիա է, որն իր մեջ պարունակում է ոչ ուղիղ «Այո»-ի քարոզ։

Մեդիա Պաշտպան

Նույն շարքից