Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան նախկինում 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի դեմ, պատրաստ ենք կրկին անել դա. Էրդողանի խորհրդական

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Ջասընը Իդլիբում տեղի ունեցած հարձակումից հետո սադրիչ հայտարարություն է արել հեռուստաեթերից:

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է պատերազմել Ռուսաստանի հետ, ինչպես դա տեղի է ունեցել բազմիցս պատմության ընթացքում։

«Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք: Ու պատրաստ ենք կրկին անել դա»։

Շարունակելով հակառուսական իր ելույթը՝ Էրդողանի խորհրդականը նշել է. «Եթե հարկ լինի, կպատերազմենք Ռուսաստանի դեմ: Ճիշտ է, կորուստներ կկրենք, բայց և շատ վնասներ էլ կպատճառենք: Կտեսնեք, որ Ռուսաստանը ներսից պառակտվելու է, այնտեղ 25 մլն մուսուլման կա»:

Մեսութ Հաքը Ջասընը վերջում սպառնացել է վրեժով:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է 33 թուրք զինծառայող:

Ermenihaber

Նույն շարքից