Միջազգային Քաղաքականություն 

«Մարդասպան Պուտին». Բողոքի ցույց՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դիմաց

analitik.am

Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորների մահվան լուրի հրապարակումից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց։

Ցուցարարները վանկարկել են «Մարդասպան Ռուսաստան, մարդասպան Պուտին», «Մարդասպան Պուտինը պատասխան է տալու», «Սիրիան Ռուսաստանի գերեզմանն է դառնալու» և նպանատիպ  բովանդակությամբ կարգախոսներ։

Ցույցի վերաբերյալ մեկնաբանություններ կատարած ցուցարարներից մեկը պնդմամբ՝ բոլորին է հայտնի, որ Սիրիայում և ողջ աշխարհում տեղի ունեցող հարձակումների թիկունքում կանգնած են Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական ուժերը։

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի տարածքում հերթապահում են թուրք ոստիկանները։

Ermenihaber

Նույն շարքից