Միջազգային Քաղաքականություն 

Ինչպես են Սիրիայում զոհվել 33 թուրք զինվորները. Պուտինի խոսնակը մանրամասներ է հայտնում

analitik.am

Թուրք զինվորականները մահացել են Իդլիբում չդիտարկվող դիրքերում, ահաբեկիչների հարձակման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ահաբեկչական խմբավորումների հարձակման ժամանակ: Այդ խմբավորումների շարքերում մեծ թվով արտասահմանցի վարձկաններ կան, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներից:

Պուտինի խոսնակն ասել է, որ նշյալ տարածքում թուրք զինվորների մասին Անկարան Մոսկվային որևէ տեղեկատվություն չի փոխանցել՝ չնայած ռուսական կողմի բազմաթիվ հարցումներին:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով, թե ինչպես է եղել, որ Սիրիան հարվածել է թուրք զինծառայողներին՝ նշելով, որ նրանք եղել են ահաբեկիչների շարքերում:

Նույն շարքից