Հասարակություն 

Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է.

«Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Համակարգ, որը տարիներով է կառուցվել և շատ ու շատ նվիրյալ բժիշկների ջանքերով։

Մեծ ափսոսանքով լսեցի ՁԻԱՀ ֊ի կանխարգելման ազգային կենտրոնի 86 աշխատակիցների աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։ Միևնույն ժամանակ ողջունում եմ ձեր միասնական քայլը։ Սա սպեցիֆիկ ոլորտ է և կապրիզներով ու անձնական ամբիցիաներով որևէ մեկը մոտենալու իրավունք չունի։

#Սթափվեք»:

Նույն շարքից