Հասարակություն 

Ուկրաինայում կասեցրել են հայկական թերթի ֆինանսավորումը

analitik.am

Ուկրաինայի Մշակույթի նախարարությունը 2020 թ.-ից սկսած՝ դադարեցրել է ֆինանսավորել երկրում ազգային փոքրամասնություն կազմող ժողովուրդների թերթերը, այդ թվում՝ հայկական պետական միակ թերթը՝ «Արագածը»:

«Արագածի» առաջին համարը լույս է տեսել 1994 թ. սեպտեմբերին: 2014 թ. նոյեմբերին Կիևում կայացել է գալա-ընդունելություն՝ նվիրված հայկական թերթի 20-ամյակին, իսկ 2015 թ. երկլեզու թերթի խմբագիր Ժենյա Ծերունյանը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով՝ հայկական մամուլը զարգացնելու և Ուկրաինայում հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Նույն շարքից