Իրավական Հասարակություն 

Դեռահասի սպանության վայրում սպառնալիքներով ցուցանակ են տեղադրել

analitik.am

Չելյաբինսկում 17-ամյա տղայի սպանության վայրում ոչնչացրել են ծաղկեպսակը, տակնուվրա արել դրված ծաղիկները և սպառնալիքներով լի ցուցանակ տեղադրել: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

Փետրվարի 22-ին դեռահասը փորձել էր պաշտպանել մի աղջկա, որին հետապնդում էին հարբած տղամարդիկ, սակայն նրանցից մեկը սպանել է տղային:

Քննիչները կասկածում են, որ կատարվածի մեղավորները АУЕ բանտային գաղափարախոսական շարժման կողմնակիցներն են: Ցուցանակի տեքստում, որը պղծել է երիտասարդի մահվան վայրը, կոչ է արվում չպաշտպանել ոչ ոքի:

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձն է առել կարճ ժամանակահատվածում պարզել սպառնալիքի հեղինակին:

Նույն շարքից