Սպորտ 

Նրանք, ովքեր պնդում են, որ Ռոնալդուն Մեսսիից լավն է, ոչ մի բան չեն հասկանում ֆուտբոլից. վան Բաստեն

analitik.am

Նիդերլանդների հավաքականի նախկին առաջատարներից Մարկո վան Բաստենը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիի և «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրանք, ովքեր պնդում են, որ նա Մեսսիից լավն է, ոչ մի բան չեն հասկանում ֆուտբոլից կամ էլ անկեղծ չեն:

Մեսսին բացառիկ է ու անկրկնելի: Նման ֆուտբոլիստներ ծնվում են 50 կամ 100 տարին մեկ: Նա հանճար է ծնվել:

28 տարեկանում ես գրեթե դադարեցի խաղալ: Ես այդ տարիքում 3 «Ոսկե գնդակ» էի նվաճել: Նայեք Ռոնալդուի ու Մեսսիի մակարդակին, իսկ նրանք արդեն 30 անց են»,-ասել է լեգենդար հոլադանցին:

Նույն շարքից