Հասարակություն Մշակույթ 

Ռուսաստանը «Եվրատեսիլ -2020»-ին կներկայացնի Little Big խումբը

analitik.am

Ռուսաստանյան Little Big երաժշտական խումբը խոստացել է զարմացնել երկրպագուներին «Եվրատեսիլ -2020» երգի միջազգային մրցույթի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости -ն։

«Մեծ պատասխանատվություն է ներկայացնել Ռուսաստանը Եվրատեսիլին։ Սա ցանկացած խմբի երազանքն է»,- հայտնել է Little Big-ի հիմնադիր և մենակատար Իլյա Պրուսկինը ռուսական Առաջին ալիքի եթերում։

«Եվրատեսիլ -2020» միջազգային երգի մրցույթը կանցկացվի մայիսի 12-16-ը Ռոտերդամի / Նիդերլանդներ/ Ahoy համերգային սրահում։ 65-րդ ամենամյա մրցույթի նշանաբանն է «Բացվի՛ր»։

Նույն շարքից