Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

analitik.am

Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիին:

Վերջինս պատգամավորներին խորհուրդ է տվել սահմանափակել բնակչության հետ շփումները՝ հավելելով, որ խորհրդարանը շարունակում է աշխատանքները:

Վերջին տեղեկություններով, Իրանում կորոնավիրուս հայտնաբերվել է 1501 մարդու մոտ:

Նույն շարքից