Կորոնավիրուս Քաղաքականություն 

Էրդողանը Բրյուսելում հրաժարվել է ձեռքսեղմումներից

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Բրյուսել մեկնած պատվիրակությունը կորոնավիրուսի տարածման ֆոնին անվտանգության խիստ կանոնների է հետևել և այցի ընթացքում հրաժարվել է ձեռքսեղմումներից:

Էրդողանը հրաժարվել է ձեռքսեղմումից ինչպես Ստամբուլից Բրյուսել մեկնելու պահին, այնպես էլ Բրյուսելի օդանավակայանում հանդիպումների ժամանակ: Թուրքիայի նախագահն իրեն հանդիպողներին ողջունել է՝ ձեռքը կրծքին դնելով:

Բելգիա կատարած այցի շրջանակում նա խոսել է կորոնավիրուսի տարածման թեմայից՝ իր խոսքն ուղղելով Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքված էթնիկ թուրքերին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո Էրդողանը նրան ևս ձեռքսեղմումով հրաժեշտ չի տվել, ինչը գրավել է մամուլի ուշադրությունը: Դրա փոխարեն Էրդողանը ձեռքը կրկին դրել է կրծքին` ասելով «կորոնա»:

Ստոլտենբերգը նույն ժեստով է հրաժեշտ տվել Թուրքիայի նախագահին:

regionmonitor

Նույն շարքից