Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանները կանխել են կողոպուտը

analitik.am

Լինի փողոցում, թե բակում, ոստիկանի ներկայությունն ինքնին կանխում է իրավախախտումը: Հատկապես մարդաշատ վայրերում իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչը հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հենց հանցանքի վայրում: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մարտի 9-ին Մոսկովյան փողոցում այդպես էլ եղել էր: Օրը ցերեկով մի տղամարդ փորձել էր բացահայտ հափշտակել անցորդ կնոջ դրամապանակը:

Կինն օգնություն էր կանչել, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն էլ

Թամանյանի արձանի մոտ նկատելով դրամապանակը ձեռքին փախչող տղամարդուն, հետապնդել էին, բռնել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բաժնում ոստիկանները պարզեցին կասկածյալի ինքնությունը. Արշակունյաց պողոտայի բնակիչ էր, 47 տարեկան:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից