Ռազմական 

Երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

analitik.am

 

Մարտի 10-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում տեղի է ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զինծառայողները  երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը, անվերապահորեն կատարել հրամանները:

Զորամասի հրամանատարը կարևորել է կին զինծառայողների դերը զինված ուժերում և հաջողություն մաղթել նրանց հետագա ծառայության ընթացքում:

 

Նույն շարքից