Իրավական 

ԱԴԾ-ի ծառայողները Ղրիմում ահաբեկիչների են ձերբակալել

analitik.am

 

Ղրիմում ԱԴԾ-ի ծառայողները ձերբակալել են «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության չորս անդամներին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի, կազմակերպության անդամներն իրականացրել են հակասահմանադրական գործողություններ: Բացի այդ, նրանք քարոզել են իրենց գաղափարախոսությունը տեղի մուսուլմաններին և կոչ են արել նրանց միանալ:

Նշվում է, որ խուզարկության ընթացքում ահաբեկիչներից առգրավվել է արգելված գրականություն, ինչպես նաև հաղորդակցության ու էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ:

Նույն շարքից