Իրավական 

... Որովհետև մեզ պետք չի, որ հպարտ քաղաքացին քիթը ամեն տեղ խոթի. Հովհաննիսյան

analitik.am

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հպարտ քաղաքացին ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելուց հետո նոր դատավորներին էլ ինքը չի նշանակելու, հա՞։ Հենց հերթը նշանակելուն է հասնում, միանգամից հիշում ենք, որ էս երկրում Սահմանադրություն ու օրենք կա, որոնք նույն հպարտ քաղաքացուն թույլ չեն տալիս դատավոր նշանակել։

Ու միամիտ պարզվում է, որ այնուամենայնիվ հպարտ քաղաքացին հեչ էլ ամեն ինչ չի կարող որոշել, որովհետև մեզ պետք չի, որ նա քիթը ամեն տեղ խոթի»։

Նույն շարքից