Սպորտ Տեսանյութեր 

Անհավանական հանդիպում. Սիմյոնեի սաները տուն են ուղարկում Կլոպի տղաներին /տեսանյութ/

analitik.am

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» անհավանական խաղում պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող չեմպիոն «Լիվերպուլին»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով: Քանի որ առաջին խաղը ևս ավարտվել էր 1:0, թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ խաղակեսերում:

Հանդիպման 94-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն խաղի հաշիվը դարձրեց 2:0, ինչը հաջորդ փուլ էր դուրս բերում անգլիական գրանդին: Սակայն մադրիդցիներն այլ պլաններ ունեին:

Րոպեներ անց իսպանական գրանդի խաղացող Մարկոս Լյորենտեն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:2, իսկ արդեն հանդիպման վերջին վայրկյաններին անգլիական գրանդին վերջին հարվածը հասցրեց Ալվարո Մորատան՝ հաշվի դարձնելով 2:3:

Նույն շարքից