Կորոնավիրուս Հասարակություն Սպորտ 

Կորոնավիրուսի պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարայում  կայանալիք վարկանիշային մրցաշարերը

analitik.am

Շատ մարզաձևերի ներկայացուցիչների նման, ազատ և հունահռոմեական ոճերի մարզիկներին  նույնպես հուսախաբ է անում կորոնավիրուս համաճարակը: Դրա պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարայում  կայանալիք վարկանիշային մրցաշարերը:

Հնարավոր է նշած վարկանիշայինները կայանան մայիս և  հունիս ամիսներին:

Մինչ այս որոշումը մայրաքաղաքի Օլիմպավանում նախապատրաստվում էին Հայաստանի ըմբշամարտի հավաքականները:

Որոշված էին նաև թիմերի կազմերը: Ազատ ըմբշամարտ.  Արսեն Հարությունյան  / 57 կգ /, Վոլոդյա Ֆրանգուլյան / 65 կգ /, Հրայր Ամիրխանյան  / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Հաջիմուրադ Գացալով  / 97 կգ /  և Լևան Բերիանիձե  / 125 կգ /:

Հունահռոմեական ըմբշամարտ.  Գևորգ Ղարիբյան / 60կգ /, Սլավիկ Գալստյան / 67 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյան: Հիշեցնենք, որ այս ոճում մեր երկիրն արդեն ունի խաղեր մեկնելու երկու ուղեգիր:

ՀԱՕԿ

Նույն շարքից