Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի հայրն արդարություն է պահանջում /Տեսանյութ/

analitik.am

 

Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը և նրա մտերիմներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում։ Նրանք դժգոհ են, որ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկող անձը գրավով ազատ է արձակվել։

Սամվել Մխիթարյանն արդարություն է պահանջում և նաև հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։

Կալանավորվել էր նաև Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Միջադեպից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական է տվել։

 

Նույն շարքից