Իրավական 

Սա իշխանությունների կողմից իրենց իբր սատարող հանցավոր խմբերին հովանավորելու բացահայտ դեպք է. Տիգրան Աթանեսյան

analitik.am

Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ ՝ 11.10.2018թ. Մարալիկ քաղաքում Ն.Մալյանի, Ա.Դանիելյանի և Գ.Մինասյանի նկատմամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և նրանց լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ:

Հնարավոր է հիշեք, որ այդ փաստի առթիվ քրեական գործի հարուցումը ոստիկանության կողմից մերժվել էր և միայն երկարատև դատական բողոքարկումներից հետո հնարավոր եղավ հասնել քրեական գործի հարուցմանը:

Պետք է նշել, որ քրեական գործը հարուցել է և ներկայումս դրա նկատմամբ դատավարական հսկողություն է իրականացնում այն նույն դատախազը, ով հաստատել էր մերժման օրինականությունը և վերաքննիչ բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի մեր բողոքը բավարարող որոշման դեմ: Ակնհայտ է, որ հսկող դատախազը ունի կանխակալ վերաբերմունք այս քրեական գործի նկատմամբ, սակայն գլխավոր դատախազին ուղղված մեր համապատասխան բողոքը՝ հսկողությունը մեկ այլ դատախազի հանձնարարելու մասին, մերժվել է:

Քրեական գործը գտնվում է Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնի պետի տեղակալի վարույթում: 29.10.2019թ. տուժողներ ճանաչված անձինք հարցաքննվել են միայն դեկտեմբերի 16-ին, իսկ դրանից հետո մինչ օրս որևէ քննչական կամ դատավարական գործողություն նրանց հետ չի կատարվել և որևէ լուր չկա, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, եթե այն, իհարկե, առհասարակ կատարվում է:

Իմ համոզմամբ, սա իշխանությունների կողմից իրենց իբր սատարող հանցավոր խմբերին հովանավորելու բացահայտ դեպք է և այս գործի քննությունը պետք է կատարի արդեն Հատուկ քննչական ծառայությունը, պարզելու , թե կոնկրետ ով և ինչու է արգելակում քրեական գործի ընթացքը, դե իհարկե, եթե ՀՔԾ-ն դա կարող է անել տվյալ դեպքում:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից