Կորոնավիրուս Հասարակություն Սպորտ 

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» և «Յուվենթուս»-«Լիոն» հանդիպումները հետաձգվեցին

analitik.am

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Յուվենթուս» – «Լիոն» հանդիպումները հետաձգվել են։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումները հետաձգվել են Մադրիդի «Ռեալում» և Թուրինի «Յուվենթուսում» հայտարարված կարանտինի պատճառով։

Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանիի մոտ երեկ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։

Մադրիդի «Ռեալում» էլ կարանտին է բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։ Հանդիպումները պետք է կայանային մարտի 17-ին։

Նույն շարքից