Իրավական Տեսանյութեր 

Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

analitik.am

Մարտի 11-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 4 տասնյակից ավելի խախտում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

6 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը՝ առանաց համարանիշերի, երկուսը՝ ժամկետանց համարանիշերով։ Երկու վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու համար։

Հինգ տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

Նույն շարքից