Կորոնավիրուս Հասարակություն Սպորտ 

Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը հետաձգվել է

analitik.am

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ հայտնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

«Հայցում ենք մեդիա ներկայացուցիչների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:

Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից