Կորոնավիրուս Հասարակություն 

Նոր կորոնավիրուսը մարդու շնչառական ուղիներում ապրում է մոտ 37 օր․չինացի գիտնականների հետազոտությունը

analitik.am

Նոր COVID-19 կորոնավիրուսով պացիենտները հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուց հետո կարող են մինչեւ 5 շաբաթ վարակիչ մնալ։ Այսպիսի եզրահանգման են եկել չինացի գիտնականները՝ Ուհան քաղաքում երկու հիվանդանոցների 191 պացիենտների հետազոտման արդյունքում։

Նոր կորոնավիրուսը մարդու շնչառական ուղիներում ապրում է մոտ 37 օր։ Դա զգալիորեն ավելի երկար է, քան կարանտինի հաստատված 2 շաբաթ ժամկետը։

Գիտնականները պացիենտների շնչառական ուղիներում վիրուսի ՌՆԹ են գտել միջինը 20 օր հետո այն բանից, երբ նրանք առաջին անգամ հիվանդացել են։ Վարակիչ լինելու ամենակարճ ժամկետը կազմել է 8 օր, իսկ ամենաերկարը՝ 37 օր։

Իր հերթին, ամերիկյան գիտնականները պարզել են, որ նոր կորոնավիրուսը օդում գոյատեւում է 3 ժամ, իսկ մակերեւույթի վրա՝ մինչեւ 3 օր։ Շատ բան, ընդ որում, կապված է մակերեւույթի նյութից՝ պղնձի վրա վիրուսն ապրում է 4 ժամ, ստվարաթղթի վրա՝ 1 օր, պողպատի եւ պլաստմասայի վրա՝ մինչեւ 72 ժամ։

Նույն շարքից