Հասարակություն Վերլուծական 

Ի՞նչ պետք է սովորեն երեխաներն ու երիտասարդները Նիկոլ Փաշինյանի բառապաշարից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Ասֆալտին ծեփելու», «թաթիկները կտրելու» ու «վզներից բռնելու» փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»։ Նա համառորեն չի ուզում հասկանալ՝ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի ու ներկայացնի։

Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արդեն երկու տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը խոսում էր նախկիններից, պայքարում նրանց ստվերի դեմ։ Մատ թափ տալիս, թե «վզակոթերիդ կտանք»։ Փաշինյանի «անզուգական» բառապաշարը, անկեղծ ասած, զարմանալի չէ, տարակուսելի է սակայն, որ նմանատիպ արտահայտություններին ծափահարողներ ու դրանով հիացողներ կան։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարին զուգահեռ իշխանությունները լավ կանեն մի պայքար էլ գռեհկաբանության նկատմամբ սկսեն։ Ի՞նչ պետք է սովորեն երեխաներն ու երիտասարդները Փաշինյանի բառապաշարից, ի՞նչ հետևություններ պետք է անեն, որ երկրի թիվ մեկ դեմքը կարող է գոռգոռալով կոշիկներ լիզելու մասի՞ն խոսել ու ասել, թե «դրանց էլ ա դուր եկել օտարերկրյա կոշիկների համը, վարչապետի թիկունքում՝ ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով, տվել եմ, հանել եմ գործից ու ճիշտ եմ արել»:

Աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարներն էլ քարոզարշավների են մասնակցում, հրապարակային խոսք են ասում, ելույթներ ունենում։ Այո, նրանք նույնպես երբեմն վրդովված են խոսում, մատ են թափ տալիս, բայց նման բառապաշարով չեն փորձում մարդկանց սիրտը մտնել։ Հասարակությանը կերակրելու համար պետք են հաց ու տեսարաններ, իսկ երբ հաց չի լինում, տեսարանով պետք է լրացնել բոլոր բացերը, ինչն էլ այս պահին անում է իշխանությունն ի դեմս Փաշինյանի ու նրա՝ կիսագողական, գռեհիկ բառամթերքով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից