Իրավական 

Հայտնաբերվեց հենց «Զվարթնոց» օդանավակայանում

analitik.am

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 20.00-ին, Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Վաժա Վ.-ն, որը 1997 թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր Վրաստանի ՆԳՆ Ռուսթավի քաղաքի իրավապահների կողմից՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 133-րդ հոդվածի և 150-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Վաժա Վ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից