Ռազմական 

Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր /Լուսանկարներ/

analitik.am

 

Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

 

Նույն շարքից