Հասարակություն Պատահարներ 

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում «ԿամԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ-2121»-ին․կա տուժած

Մարտի 18-ին, ժամը 16:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Արմեն Ա., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Վահագն Մ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից