Իրավական 

Բերման ենթարկվեց հենց օդանավակայանից

analitik.am

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 18-ին, ժամը 05.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կենտրոնական բաժին են տեղափոխվել 29-ամյա Հայկ Ն.-ն և 40-ամյա Պայծառ Ն.-ն, որոնք 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից