Իրավական 

Կրակոցներ՝ Երևանում. Զոհ կա

analitik.am

 

Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել, մեկ մարդ մահացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ ահազանգը ստացվել է առավոտյան 05։20-ի սահմաններում։

«Առավոտյան 05։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել։ Այլ մանրամասներ այս պահին չկան»,- նշեցին ոստիկանությունից։

Դեպքի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոն նույնպես ահազանգ է ստացվել։

«Մենք նույնպես ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել մեր ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը: Նրանք հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի այդ պահին տանը գտնվող ընտանիքի անդամներին, հարազատներին»,- ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

 

Նույն շարքից