Իրավական 

Արզումանյան փողոցից 37-ամյա կին է բերման ենթարկվել

analitik.am

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 19-ին, ժամը 12.15-ին, Արզումանյան փողոցի մի շենքից բերման են ենթարկել 37-ամյա Հայարփի Ս.-ին, որը մարտի 18-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից