Հասարակություն Պատահարներ 

Արտառոց ավտովթար Արարատի մարզում. Opel Zafira-ն Opel Omega-ին մխրճել է տիրոջ ավտոտնակի մեջ. կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel Omega-ն առաջ է ընթացել, կոտրել մեքենայի տիրոջ տան երկաթե դարպասները և մխրճվել ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից