Հասարակություն Պատահարներ 

Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «ՎԱԶ- 2101» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած /լուսանկար/

analitik.am

Մարտի 21-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հովհաննես Մ., ծնված 1996 թ.) և «ՎԱԶ- 2101» (վարորդ՝ Լյովա Կ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Լյովա Կ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից