Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

ՌԴ Տամբով քաղաքում ուղևորատար ավտոբուսներ են բախվել. կա 3 զոհ, 17 վիրավոր․ Տեսանյութ

analitik.am

ՌԴ Տամբով տանող ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսներ են բախվել: Այս մասին Shamshyan.com-ի փոխանցմամբ հայտնում է RT-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսներից մեկը ուղևորվում էր Մոսկվայից Վոլգոգրադ, մյուսը՝ Մոսկվայից Սարատով: Ավտոբուսների վարորդները, խուսափելով բախումից, կորցրել են ղեկի կառավարումը, ինչից հետո ավտոբուսներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ըստ նախնական վարկածի՝ ավտովթարի պատճառը եղել է եղանակային անբարենպաստ պայմաններն ու ուժգին քամին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն:

 

Նույն շարքից