Հասարակություն Պատահարներ 

Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի մոտակայքում, վրաերթի է ենթարկվել քաղաքացի

Մարտի 22-ին, ժամը 17:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել և գտնվում է երթևեկելի գոտում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից