Իրավական Տեսանյութեր 

Բացահայտել են Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում կատարված ապօրինությունները /տեսանյութ/

analitik.am

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում հրամանագրված է եղել պահակ, ապա՝ էլեկտրիկ, 2016-ից 2019 թվականների ընթացքում աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։

Հիշյալ ապօրինությունների հետևանքով, նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է 3 միլիոն 150 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից