Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Չեխիայի վարչապետը կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է երկրի պատմության մեջ ամենաբարդ փորձությունը

analitik.am

 

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հանրապետության բնակիչներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել երկրում ներկայումս գործող սահմանափակման միջոցառումների հետ կապված: Այս մասին նա հայտարարել է համաքաղաքացիներին ուղղված ուղերձում, որը հեռարձակվել է չեխական հեռուստաալիքներով: Քաղաքական գործիչը ելույթ է ունեցել բժշկական դիմակով:

«Մեր երկիրն իր ամբողջ պատմության ընթացքում չի անցել նման փորձության միջով (որը հանդիսանում է կորոնավիրուսի համաճարակը)»,-շեշտել է նա:

«Ես հասկանում եմ, որ մարդկանց կյանքը դժվարացել է: Մեզնից ոչ մեկը պատրաստ չէր նման փորձության: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն և համբերություն: Եվրոպայում որևէ մեկը պատրաստ չէր այս ճգնաժամին»,-ասել է վարչապետը:

 

Նույն շարքից